ВА.2 օմիկրոն շտամով վարակումն ամենից հաճախ դրսեւորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են հոգնածությունը եւ գլխապտույտը։ Հաճախ տեղի է ունենում նաեւ հոտառության կորուստ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գենային ինժեներիայի եւ կենսատոխնոլոգիայի գիտական խմբի ղեկավար Աննա Չերկաշինան։
Մասնագետի խոսքով՝ ВА.2 օմիկրոն շտամը սովորաբար արտահայտվում է հոգնածությամբ եւ գլխապտույտով։ Հնարավոր են նաեւ այլ ախտանշաններ, մասնավորապես՝ հազ, փռշտոց, կոկորդի ցավեր եւ հոտառության կորուստ։
Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ այժմ ВА.2 ենթատեսակը հայտնաբերվել է Ռուսաստանի բոլոր շրջաններում։ Դրա բաժինը Ռուսաստանում կազմում է վարակումների ընդհանուր թվի մոտ 8 տոկոսը։ Նշենք, որ այդ ենթատեսակի տարածման մասին տվյալներ Հայաստանում դեռ չկան։