Արարատ Միրզոյանը Թուրքիա է մեկնում
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանը Թուրքիա է մեկնում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ դեռ հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին:

«Այս տարի մարտի 11-ից 13-ը անցկացվող Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինաամերիկյան 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ յուրաքանչյուրի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այժմ իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին և Եգիպտոսին»,- ասել էր Չավուշօղլուն Անկարայի համալսարանում Լատինական Ամերիկայի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

armlur.am



Նման նյութեր