Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Advertisement 1000 x 90

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի,  Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին  ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Բերդի, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արթիկ – Ալագյազ,  Ոսկեպար-Նոյեմբերյան  ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է:

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: