Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում բեռնատարը բախվել է ՌԴ դեսպանատան դարպասներին, մեկ մարդ ձերբակալվել է, հայտնում է RTE-ն։
«Տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մեծ բեռնատարը բախվել է Դուբլինում Ռուսաստանի դեսպանատան դարպասներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ոչ ոք չի տուժել, նշում է RTE-ն։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, հավելում է հեռուստառադիոընկերությունը: