Գորիսիս քաղաքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ.
«Սիրելի’ կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, մեծարանքի և գնահատանքի խոսքեր ուղղելու համար:
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները:
Անգնահատելի է ձեր դերը սերունդներին՝ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում: Ձեր հոգատարության, հավատարմության, կարևոր առաքելության շնորհիվ են ամբողջանում մեր ընտանիքները:
Բոլոր ժամանակներում կանայք մշտապես նվիրումով մասնակցել են նաև պետական և հասարակական կյանքին: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ակտիվ մասնակցություն ունենալու հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Սիրելի’ տիկնայք, մայրեր, քույրեր, կրկին շնորհավորելով գարնանային տոնի առթիվ՝ մաղթում եմ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն:
Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ապրեք անհոգ, ջերմությամբ շրջապատված»,-ասվում է Գորիսի քաղաքապետի ուղերձում։