Վարչապետի ու իր տիկնոջ գտնվելու վայրը կարելի է գուշակել ոստիկանների աննախադեպ քանակից
Advertisement 1000 x 90

Վարչապետի ու իր տիկնոջ գտնվելու վայրը կարելի է գուշակել ոստիկանների աննախադեպ քանակից

Խմբագրություն զանգահարած ընթերցողը պատմեց, որ վարչապետի տիկինն` Աննա Հակոբյանը մոտ 30 րոպե առաջ շարասյունով Սեւանի ուղղությամբ էր շարժվում, ինքը կարծում է, որ Ծաղկաձոր էր ուղեւորվում: Ըստ ականատեսի` այդ ընթացքում Երևան-Սևան մայրուղին լեփ-լեցուն է եղել ոստիկաններով:

Զարմանալի է, որ հեծանիվներով շրջող, «պարզ» ու «ժողովրդական» վարչապետի կինն այնքան կարևոր դեմք է դարձել, որ ոստիկանները՝ մեծ կորտեժով նրան ուղեկցում են ամեն քայլափոխի: Մեկ այլ աղբյուրից ճշտեցինք, որ Աննա Հակոբյանը Ծաղկաձոր է գնացել մարտի 8-ը նշելու: Ասացին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա հետ չի եղել:

hraparak.am