Երեկ տեղեկություն տարածվեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող իր հայտնի առանձնատունը, որը մամուլում որպես դղյակ է ներկայացվում։ Գնորդն էլ «Գոլդեն փելես» հյուրանոցը վերջերս ապառիկով ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանն է։
Իսկ որտե՞ղ է բնակվում Հովիկ Աբրահամյանը։ Վստահաբար, անտուն չի մնացել, առնվազն իր հայրենի Մխչյանում նա տուն ունի։ Բայց նախկին վարչապետը որոշել է բնակություն հաստատել Երևանում՝ մայրաքաղաքի սրտում։ Բայց ոչ թե բնակարանում, այլ հյուրանոցում։
Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աբրահամյանը տևական ժամանակ է՝ բնակվում է Երևանի Ամիրյան փողոցում գտնվող «National» հյուրանոցում, ավելի ստույգ՝ դրա վերևի հարկում։ Հյուրանոցի՝ գրեթե տանիքում գտնվող մի ամբողջ հարկաբաժին դարձել է նախկին վարչապետի ապարտամենտը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի մայրաքաղաքի կենտրոն։
«National» հյուրանոցը, հիշեցնենք, պատկանում է հենց Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, ուստի Հայաստանի նախկին վարչապետը միանգամայն անվճար է բնակվում այդ հյուրանոցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am