Ուկրաինացիներին հասկանալը դժվար չէ, իրենք իրենց հայրենիքն են պաշտպանում եւ այդ առումով հարգանքի են արժանի։ Հարգանքի են արժանի նաեւ իրենց հայրենիքը պաշտպանող սիրիացիները, իրաքցիները, լիբիացիները։
Սակայն կա մեծ քաղաքականություն, որտեղ այդ հասկանալի մարդկային զգացումները օգտագործում են իրենց շահերի, ֆինանսական օգուտների, աշխարհը տիրելու, երկրների տնտեսությունները վերաձեւելու համար, իսկ մնացածներն ընդամենը թակարդում են, մատրիցայի փոփոխականներ են։
Եւ այդ ամենը հիմնվում է երկակի ստանդարտների վրա, որոնց միջոցով մանիպուլյացիաների են ենթարկում մարդկանց։ Մանիպուլյացիաների անողներին էլ է կարելի հասկանալ, նրանք ընդամենը վարձու աշխատողներ են. աշխատանք է, անում են։ Հայաստանում էլ են շատերը փորձում որոշել, թե ով է ճիշտ, ով սխալ։
Երկրներին ու ազգերին պատերազմների մեջ ներքաշել ու դրա միջոցով նրանց վրա տիրապետություն սահմանելը հին ու արդյունավետ մեխանիզմ է։
Այս խաղի կանոնների պարագայում արդար ու մեղավոր որոնել, նշանակում է ընկնել հենց նման մանիպուլյատորների թակարդը։ Ուկրաինացիներն ու ռուսները ընդամենը զոհ են։ Իրական մեղավորները միշտ մնում են ստվերում ու եկամուտներն են հաշվում։ Նրանք երբեք պատասխանատվության չեն կանչվում, իրենք են իրենց զոհերին դատում, կամ’ ներում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից