Ճապոնիայի տարեց բնակիչը կարողացել է հետ մղել իր վրա հարձակված հիմալայան արջին, հայտնում է newsody.com-ը:
63-ամյա տղամարդը ձկնորսություն է արել Գումա նահանգում, երբ նրա վրա հանկարծակի հարձակվել է երկումետրանոց արջը: Պարզվել է, որ ձկնորսը կարատեից սև գոտի ունի և օգտագործել է իր հմտությունները գազանի հետ պայքարում: Կարատեիստի մոտ զենք չի եղել, սակայն նրան հաջողվել է մի քանի անգամ սեղմել կենդանու աչքերը: Դրանից հետո արջը փախել է:
Նշվում է, որ տղամարդը արջի ատամներից և ճանկերից աննշան վնասվածքներ է ստացել, սակայն ինքնուրույն կարողացել է հասնել մոտակա հիվանդանոց: