Այսօր Ռաֆայել Իշխանյանի 100 ամյակն է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այսօր Ռաֆայել Իշխանյանի 100 ամյակն է

Այսօր, մարտի 9-ին , հորս՝ Ռաֆայել Իշխանյանի 100 ամյակն է։ Հրապարակում եմ նրա կողմից ինձ նվիրված բանաստեղծությունը։

ՅԱԼԹԱՅԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Նվեր Ավետիք Իշխանյանին

Կանգնել ես դու լուռ ու հանդարտ,

Ո՜վ Ղրիմի վառ ադամանդ,

Քո ձևերը անկրկնելի,

Քանդակներդ խորհրդով լի,

Հայ հանճարի արձան ու բերդ,

Հայոց տաճար անձեռակերտ։

Քո բարձունքից նայում ես ցած,

Խորհում, հիշում օրեր անցած,

Երբ պատարագ կար քո ներսում՝

«Խորհուրդ խորին» էին ասում,

Սուրբ խորանից խունկ ծխացող

Ու մոմերը մեղմ առկայծող,

Եվ քո շուրջը կյանք կար հայկյան,

Հայոց լեզու արքայական․․․

Մարեց, անցավ ամենն անդարձ,

Ու մնացիր դու մենակյաց,

Հիմա շուրջդ բոլորն օտար,

Չկան սրտեր քեզ հոգատար,

Եվ խորհուրդդ փակ է մնում,

Քանզի լեզուդ չեն հասկանում։

Սարսափում եմ՝ արդյո՞ք սա մեր

Ճակատագիրն է աներեր։

26.01.84 Ռաֆայել Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից