Շողեր Թովմասյանը` ապագա ծրագրերի ու ընտանիքի մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շողեր Թովմասյանը` ապագա ծրագրերի ու ընտանիքի մասին. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան, հաղորդավար Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի Շողեր Թովմասյանը: Մեզ հետ զրույցում Շողերը պատմել է ոչ միայն աշխատանքային անցուդարձի, այլև որդու ու ամուսնու հետ հարաբերությունների մասին:

-Շողեր, տարին նոր է մեկնարկել և հետաքրքիր է, թե ի՞նչ ծրագրեր ունեք ընթացիկ տարվա հետ կապված:

–  Տարին լավ եմ սկսել, չեմ բողոքում: Այս պահին մտքերս կենտրոնացված են միայն ստեղծագործելու վրա, որոնց արդյունքները կտեսնենք տարվա ընթացքում:

-Արդեն մի քանի ամիս է, ինչ նկարահանվում եք «Հին արքաներ» հեռուստաֆիլմում. Ի՞նչ զարգացումներ է սպասվում Ձեր հերոսուհուն և առհասարակ, ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքն այս նախագծում:

–    Հերոսուհիս արդեն բացահայտված է, նա չար, բացասական կերպար է: Զարգացումները շատ հետաքրքիր են ընթանալու, բայց փակագծեր չեմ ուզում բացել, որպեսզի հեռուստադիտողը հետաքրքրությամբ նայի: Ինչ վերաբերվում է գնահատանքին, չեմ ուզում ինքս գնահատել աշխատանքս, թող դա մնա հեռուստադիտողի դատին:

-Շողեր, Ձեզ հաճախ են քննադատում, եղել է ժամանակ, երբ շատերը չեն ընդունել Ձեր անկեղծ ֆոտոշարքերը, «Հին արքաներ» ֆիլմում որոշ տեսարաններ… Հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը քննադատություններին, դրանք Ձեզ որևէ կերպ կարո՞ղ են կոտրել:

–  Միանշանակ, ինձ հետաքրքիր է հեռուստադիտողի կարծիքը, որովհետև ես մենակ չեմ այս կյանքում: Միաժամանակ այնպես չէ, որ առաջնորդվում եմ միայն այդ կարծիքներով: Քննադատություններին փորձում եմ ադեկվատ նայել, քանի որ տվյալ բանը չի կարող անխտիր բոլորի համար լավը լինել: Եթե ես ընտրել եմ այս մասնագիտությունը, ուրեմն ես պատրաստ եմ ինչ-ինչ բաների: Իսկ հուսահատվել, առավել ևս կոտրվել ինձ մոտ չի լինում:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ համբուրբելու տեսարանում խաղալու համար պետք է ըստ արժանվույն վարձատրվել. Գո՞հ եք Հայաստանում դերասանի վարձատրությունից:

–   Դեռևս համբույրի տեսարան չեմ  ունեցել, այդ իսկ պատճառով չեմ կարող այդ կողմով պատասխանել, իսկ մնացած դեպքերում, կարող էր ավելի լավ լինել:

-Մի անգամ նշել եք, որ եթե գա պահը, որ Գրիշայի հետ միմյանց չհասկանաք, դադար կվերցնեք: Հետաքրքիր է` համատեղ կյանքի ընթացքում եղե՞լ են նման դադարներ:

–   Իհարկե, իմ ու Գրիշայի միջև եղել են նման դադարներ:

-Գիտեմ, որ ցանկություն չունեք կրկին մայրանալու. Ինչի՞ հետ է կապված այդ որոշումը և արդյոք Ձեր այդ տեսակետը փոփոխման ենթակա չէ՞:

–   Այսպիսի մի լավ արտահայտություն կա` «Երբեք մի ասա երբեք»: Առայժմ ցանկություն չունեմ կրկին մայրանալու, սակայն տարիների ընթացքում գուցե որոշումս փոխվի:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր