
ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո -2020»-ում Հայաստանի տաղավար, այս մասին տեղեկացնում է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը:
ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո -2020»-ում Հայաստանի տաղավար, այս մասին տեղեկացնում է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը:
«Հայաստան աշխարհի հնագույն որոշ քաղաքների տունն է: Այնտեղ միաձուլվում են հնագույն և ժամանակակից աշխարհները, hամադրվում են մշակութային ժառանգությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները: Հայաստանի տաղավար այցելողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու հայոց դարավոր պատմությունը, վայելելու արվեստի գործերն ու զգալու հայկական ծիրանի բույրը: Շեյխ Մոհամմեդին ներկայացվել է Կենաց ծառը, որն իրական չափերով պատրաստված ձեռքի աշխատանք է և Հայաստանի դարերի գոյատևման խորհրդանիշն է»,-ասված է հաղորդագրությունում: