Մանկական ապրանքների բրիտանական Mothercare ռեթեյլերը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում, հայտնում է Reuters-ը։ Անորոշ ժամկետով դադարեցվում է վաճառքը 120 խանութում։
«Ամբողջ գործնական ակտիվությունը Ռուսաստանում, այդ թվում արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես դադարեցված են։ Մեր տեղի գործընկերը հաստատել է, որ անհապաղ դադարեցնում է մոտ 120 վաճառքի կետի աշխատանքը, ինչպես նաեւ առցանց վաճառքը»,- ասված է հաղորդագրությունում։
Mothercare-ն առեւտրային ընկերություն է, որը մասնագիտացած է ապագա մայրիկների եւ մինչեւ 10 տարեկան երեխաների համար ապրանքի վաճառքի ոլորտում։ Կազմակերպությունն ամբողջ աշխարհում ավելի քան 1200 վաճառքի կետ ունի։ Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ մանրածախ առեւտրի 20-25 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։