Թուրքերը գնե՞լ են Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը. Համայնքի ղեկավարը հարցը լսելուց հետո հեռախոսն անջատել է. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Թուրքերը գնե՞լ են Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը. Համայնքի ղեկավարը հարցը լսելուց հետո հեռախոսն անջատել է. pastinfo.am

«Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքում որպես արաբական երկրի քաղաքացի հանդիսացող անձինք, որոնք իրականում թուրք ու ադրբեջանցի են, տներ և հողատարածքներ են գնել, բացի այդ՝ սեփականաշնորհել Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատը։

Տեղեկությունը ճշտելու համար, լրատվականը կապ հաստատեց համայնքի նորանշանակ ղեկավար Անի Վարդազարյանի հետ, որը հերքեց ադրբեջանցիների կողմից տներ ձեռք բերելու մասին տեղի բնակիչներից մեզ հասած տեղեկությունները, սակայն լսելով հաջորդ հարցը՝ ադրբեջանցու կողմից տեղի՝ նավթավերամշակման կոմբինատը սեփականաշնորհելու մասին՝ շտապեց անջատել հեռախոսն ու «անհասանելի» դարձավ լրագրողի զանգերին։

Ճշտելու համար լրատվամիջոցին հասած տեղեկությունների իսկությունը, «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատի աշխատակից Լադիկ Սարգսյանի հետ, ով վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցարզույցի ընթացքում հայտարարել էր, թե չի պատրաստվում աշխատել թուրքերի հետ՝ ակնարկելով, թե տեղի նավթավերամշակման կոմբինատը նոր սեփականատեր ունի, որն, ըստ իրեն հասած տեղեկությունների համաձայն, թուրքերն են։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում կոմբինատի աշխատակիցը պատմում է՝ ունի տեղեկություններ, որ Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը վերջերս վաճառվել է վրաստանցի ինչ – որ մարդկանց, սակայն հավելում՝ համայնքում խոսակցություններ կան, որ իրական սեփականատերն Ադրբեջանից է, և այդ լուրերն են պատճառը, որ ինքը վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե չի աշխատելու թուրքերի հետ։

Մինչ համայնքի ղեկավարը փորձում է հերքել կասկածելի ծագումնաբանության օտարազգիների կողմից համայնքում տուն գնելու, կոմբինատ սեփականաշնորհելու մասին տեղեկությունը՝ «Փաստինֆո»-ի լրագրողին հաջողվել է կապ հաստատել գնորդներից մեկի՝ (Թայսուն) Հայթամ Դամրայի (Haitham Damra) հետ։

Հարցազրույցը՝ շուտով։

Աղբյուր` Փաստինֆո

 



Նման նյութեր