Ֆիզիկական ակտիվությունը եւ քայլելն օրվա ընթացքում նպաստում են երկարակեցությանը։ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե օրական ինչքան պետք է քայլել կյանքը երկարացնելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet Public Health ամսագրում։
Հետազոտության հեղինակները վերլուծել են տարբեր երկրներից 18 եւ ավելի բարձր տարիքի 50 000 մարդու տվյալները։ Մասնակիցներին բաժանել են 4 խմբի. առաջինում նրանք էին, ովքեր օրը 3 500 քայլ էին կատարել, երկրորդում՝ 5 800, երրորդում՝ 7 800, չորրորդում՝ 10 900։
Պարզվել է, որ երեք ամենաակտիվ խմբերում մահվան վտանգը նվազել էր 40-53 տոկոսով՝ ակտիվության ավելի ցածր մակարդակ ունեցող խմբի համեմատ։
Հետազոտությունը նաեւ ցույց էր տվել, որ 60-ից բարձր տարիքի մարդկանց համար մահվան վտանգը պակաս հավանական չէր դարձել օրական 6 000-8 000 քայլի պարագայում։ Դա նշանակում է, որ ֆիզիկական պարապմունքների մեծ քանակությունը նրանց առավելություն չէր տվել։ 60-ից ցածր տարիքի մարդկանց մոտ այդ շեմը օրական 8 000-10 000-ի մակարդակում էր։