Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Variety-ի համար և խոսել Փիթ Դևիդսոնի հետ հարաբերությունների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Variety-ի համար և խոսել Փիթ Դևիդսոնի հետ հարաբերությունների մասին

Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյաններն իրենց մոր՝ Քրիս Ջեների հետ միասին լուսանկարվել են Variety ամսագրի շապիկի համար՝ իրենց նոր ռեալիթի շոուի պրեմիերային ընդառաջ։ Շոում հանդես կգան նաև Քենդալ և Քայլի Ջեներները. նրանք ավելի վաղ հայտնվել էին նոր շոուի պաշտոնական պրոմոում:

Քիմ Քարդաշյանը նշել է, որ իր նոր սիրելին` Փիթ Դևիդսոնը, չի նկարահանվել նոր ռեալիթի շոուում:

«Ես նրա հետ չեմ նկարահանվել։ Բայց ես դեմ չեմ դրան։ Պարզապես դա այն չէ, ինչ նա անում է, բայց եթե ինչ-որ միջոցառում լիներ, որին նա մասնակցելիս լիներ, և այդ միջոցառումը նկարահանվեր, նա օպերատորներին աշխատանքից չէր ազատի: Կարծում եմ, որ կարող էի ինչ-որ հետաքրքիր բան նկարահանել, բայց ոչ այս սեզոնին»,- ասել է Քիմը:

Սակայն աստղը նշել է, որ Փիթի հետ հարաբերությունները ամեն դեպքում կլինեն նոր շոուի թեման։ Քիմն ասել է, որ երբ նոր շոուի պրեմիերան կայանա, հեռուստադիտողները կտեսնեն, թե «ինչպես են նրանք հանդիպել և ով ում հետ է կապվել և ինչպես է դա տեղի ունեցել, և բոլոր մանրամասները, որոնք բոլորն ուզում են իմանալ»։

«Ես միանշանակ բաց եմ զրույցի համար և անպայման կբացատրեմ դա»,-ասել է Քարդաշյանը, ով վերջերս վերջնականապես պաշտոնապես բաժանվեց Քանյե Ուեսթից։