Ժամացույցներ արտադրող Rolex շվեյցարական ընկերությունը դադարեցնում է ապրանքի արտահանումը Ռուսաստանի տարածք, հայտնում է Bloomberg-ը։
Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի Դաշնության տարածքում ապրանքանիշի ժամացույցները վաճառվում են տեղի անկախ եւ մասնավոր ռեթեյլերների կողմից, որոնց համար ապրանքը մատակարարվել է մինչեւ փետրվարի 24-ը։