Հինգշաբթի օրը Բոսֆորի նեղուցով նավերի տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է, հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը։
«Ժամը 07:20-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, Բոսֆորի նեղուցը երկու ուղղություններով երթևեկության համար փակ է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Թուրքիայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, հինգշաբթի օրը եղանակային պայմանները կտրուկ վատացել են։ Առանձին հատվածներում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք աննախադեպ են մարտ ամսվա համար։ Այս կապակցությամբ Turkish Airlines-ը Ստամբուլի երկու օդանավակայաններում չեղարկել է ավելի քան 400, այդ թվում՝ 71 արտասահմանյան չվերթ։