Չինաստանի բնակչության թվաքանակը հասել է 1,38 միլիարդի
Advertisement 1000 x 90

Չինաստանի բնակչության թվաքանակը հասել է 1,38 միլիարդի

Չինաստանի բնակչության թվաքանակը 2016 թվականի վերջի դրությամբ կազմել է 1 մլրդ 382 մլն 271 հազար, ինչը 8 միլիոնով ավելի է 2015 թվականի ցուցանիշից: Այս տվյալները հրապարակել է ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչությունը:

Այս թվի մեջ չեն մտնում Սյանգանի (Հոնկոնգ) և Աոմենի (Մակաո), Թայվանի հատուկ վարչական շրջանների բնակիչները, ինչպես նաև արտասահմանում ապրող չինացիները: Զեկույցում ասված է, որ անցյալ տարվա ընթացքում երկրում ծնվել է 17,8 մլն  մարդ, իսկ բնակչության բնական աճը կազմել է 5,86 տոկոս, ինչը 0,9 տոկոսային կետով բարձր է 2015 թվականի ցուցանիշից:

16-ից մինչև 60 տարեկան աշխատունակ բնակչության թվականակը 2016 թվականի վերջի դրությամբ կազմել է 907,47 մլն՝ ընդհանուր բնակչության 65,6 տոկոսը: Չինաստանում վերջին տարիներին նկատվում է բնակչության արագ ծերացում: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ ներկայում ՉԺՀ-ում բնակվում է 60-ից բարձր տարիքի ավելի քան 230 մլն մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի 16,7 տոկոսը:

Բնակչության սրընթաց ծերացման խնդիրն իշխանություններին հարկադրեց 2013 թվականին վերանայել «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը: Նոր կանոնների համաձայն՝ այժմ թույլատրված է երկրորդ երեխան ունենալ այն ընտանիքներում, որտեղ ամուսինն ու կինը իրենց ծնողների միակ երեխաներն են եղել: Ավելի վաղ երկրորդ երեխան ունենալու իրավունք ստանալու համար ամուսինները պետք է միակ երեխաները լինեին իրենց ընտանիքում:

Չինաստանում պահպանվում է նաև գենդերային անհամամասնության խնդիրը: Ըստ վերջին տվյալների, 2016 թվականի վերջի դրությամբ երկրում արական սեռի բնակչության թվաքանակը կազմել է 708,15 մլն, իսկ իգական սեռինը՝ 674,56 միլիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր