
«Հա, հետո ի՞նչ։ Ոչինչ»։ Ահա այսպես է լրագրողների հետ զրույցում արձագանքել ՀՀ նորընտիր նախագահը՝ Ադրբեջանի կրակոցների մասին հարցադրմանը։
«Դուք ինձ էլի ներքաշում եք երկխոսության ու գնահատականների մեջ, ես չեմ ուզում այս պահին: Բայց կոնկրետ դրա հետ կապված որևէ մեկը, այդ թվում նաև Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ պետք է չշեղի այդ ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»,- հայտարարեց Խաչատուրյանը:
Դիտարկմանը, որ ադրբեջանցիները կրակում են, Խաչատուրյանն արձագանքեց. «Հասկացա, բայց մենք էլ պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ իսկապես մենք պաշտպանված ենք և պետք չէ մեզ հետ այդպես խոսել»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Ադրբեջանը չի ընդունում մեր խաղաղության առաջարկը, Խաչատրյանը նշեց. «Դե, կընդունեն էլի, էսօր չեն ընդունում, վաղը կընդունեն»: