«Lambada»-ի կատարողին կողոպտել ու սպանել են. Globo
Advertisement 1000 x 90

«Lambada»-ի կատարողին կողոպտել ու սպանել են. Globo

Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազին, որը 1989 թվականին կատարել է «Lambada» հիթը, կողոպտել ու սպանել են: Ինչպես հունվարի 19-ին հայտնել է Globo հեռուստաալիքը, հանցագործները նրան պատկանող հյուրանոցից տարել են 15 հազար ռեալ (շուրջ 4,5 հազար դոլար):

Այս պահին կալանավորված են սպանության երկու կասկածյալներ: Նրանցից մեկը՝ երգչուհուն պատկանող հյուրանոցի նախկին աշխատակից Ուոլաս Վիեյրան, խոստովանել է գործած հանցանքը:

Ոստիկանության կարծիքով՝ հանցագործները չէին պատրաստվում սպանել երգչուհուն, սակայն նա կատաղի դիմադրություն է ցույց տվել: Բացի փողից, կողոպտիչները տարել են այն ոսկե սկավառակը, որը Բրազն ստացել էր հռչակավոր «Lambada»-ի  կատարման համար, և ճենապակե սպասքներ:

Երգչուհու այրված դին հունվարի լույս 19-ի գիշերը գտել են նրա սեփական ավտոմեքենայում՝ նրան պատկանող հյուրանոցի շենքի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր