Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել. life.panorama.am

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել: Դերասանը ֆեյսբուքյան վաճառքի էջերից մեկում իր հեռախոսն է վաճառում, ինչը չի վրիպել քննադատների ուշադրությունից:

Ալեքսանդրի այդ քայլը հատկապես նկատելի է եղել այն պատճառով, որ վերջինս հաճախ է խոսում է իր թանկարժեք հագուստից, մեքենաներից ու հնարավորություններից:

«Կնոջ 2000$-ոց ներքնազգեստով հպարտացող Բաբասյանը ֆեյսբուքում iPhone է վաճառում»` այս վերնագրմամբ նյութում հեղինակը կասկած է հայտնել, որ Ալեքսանդր Բաբասյանը «նեղն է ընկել», որ Ֆեյսբուքում՝ «Массаж для всех» խմբում, իր հեռախոսն է վաճառում:

Թեմայի շրջանակում պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանի հետ, ով նշեց.

«Նախ ասեմ, որ ինչ-որ բան վաճառելու հետ ֆինանսապես ապահով կամ անապահով լինելը ընդհանրապես կապ չունի, երկրորդը` ես երբեք չեմ խոսում իմ ֆինանսական ապահովածությունից, բայց խոսում եմ իմ բրենդային հագուստների մասին, որովհետև սիրում եմ լավ հագնվել ու խնամված լինել: Ավելին, կարծում եմ, եթե ես էլ չխոսեմ իմ բրենդային հագուստներից, ապա դա կույր աչքով էլ նկատելի է: Ինձ համար շատ կարևոր է արտքինիս հետևելն ու բրենդային հագուստներ հագնելը: Ինչ վերաբերում է հեռախոսս վաճառելուն, որը ըստ տվյալ հրապարակման հեղինակի ֆինանսական անկայունության մասին է խոսում, կասեմ, որ ինձ համար նման մտածելակերպը տգիտություն է: Դա ընդամենը հեռախոս էր, որը ընդհանրապես չենք օգտագործել ու ամիսներ շարունակ մեր տանն այն ուղղակի դրված էր, և ես էլ որոշեցի հին ապրանքը վաճառել` չկորցնելու նպատակով, որը բավականին մեծ արժեք ունի: Իմ հին հեռախոսը չեմ վաճառել, որ ինձ համար ավելի վատը գնեմ, ընդհակառակը` ես ունեմ այդ հեռախոսի նոր մոդելը ու հինը ցանկացա վաճառել: Միգուցե դա ինչ-որ մեկի համար նոր հեռախոս է, բայց ինձ համար այն արդեն հին է համարվում»:

Ի դեպ` դերասանը նշեց նաև, որ առաջին անգամ է օգտվում վաճառքի նման էջերից: