«Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես փակում է D տերմինալը, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տերմինալը կփակվի մարտի 15-ից։
Տերմինալի փակումը պայմանավորված է միջազգային օդային փոխադրումների ոլորտում հարկադիր սահմանափակումներով և B և C տերմինալներում գործունեությունը օպտիմալացնելու և կենտրոնացնելու նպատակով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ավիաընկերությունները մարտի 8-ից դադարեցրել են միջազգային չվերթների մեծ մասը՝ ինքնաթիռները փրկելու համար. վտանգ կա, որ պատժամիջոցների պատճառով նրանք կարող են ձերբակալվել արտասահմանում։