Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որը հրապարակվել է այսօր: Նրա ակտիվները սառեցված են։
Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ակնկալում է լոնդոնյան ակումբի դիմաց ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։
Աբրամովիչի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել էր, որ գործարարը դիտարկում է ռուսական ֆուտբոլում ներդրումներ կատարելու հնարավորությունը։