
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Մարտի 10-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 516.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.60 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 569.42 դրամ (աճել է 7.97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 679.07 դրամ (աճել է 4.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 4.37 դրամ (աճել է 0.03 դրամով)։