Սպասվում է բուք, ձյուն, անձրև. օդի ջերմաստիճանն կնվազի 6-8 աստիճանով
Advertisement 1000 x 90

Սպասվում է բուք, ձյուն, անձրև. օդի ջերմաստիճանն կնվազի 6-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ  Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ։

Մարտի 14-15-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:

Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:

Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 11-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 12-15-ին աստիճանաբար կնավզի 6-8 աստիճանով։