Իլոն Մասկը յոթերորդ անգամ հայր է դարձել
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը յոթերորդ անգամ հայր է դարձել

«Tesla Motors»-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը յոթերորդ անգամ հայր է դարձել, հայտնում են լրատվամիջոցները։ Մասկի դուստրը լույս աշխարհ է եկել դեկտեմբերին, նա թաքցրել է այդ փաստը։

Մասկի դստերը, որին տվել են Exa Dark Sideæl անունը, լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Ծնողները նրան դիմում են Ուայ անունով։ Անվան Exa հատվածը մատնանշում է exaFLOPS տերմինը, Dark-ը կապված է սեւ մատերիայի, Sideæl-ը՝ «Մատանիների տիրակալից» Գալադրիելի հետ։

Ի դեպ, փոքրիկը Մասկի եւ երգչուհի Գրայմսի երկորդ երեխան է․ նրանց որդու անունը X Æ A-12 է։ Մասկը եւս հինգ երեխա ունի։