Հրապարակել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների քարտեզը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրապարակել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների քարտեզը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն տարածքների քարտեզը, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում անցել են ՌԴ Զինված ուժերի (ԶՈւ) վերահսկողության տակ։ Այն Lenta.ru-ին տրամադրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա հայտնել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զորքերի խումբը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ հասել է Նովոանդրեևկա և Կիրիլովկա բնակավայրեր և արգելափակել Բլագոդատնոյեն։ Խորությամբ առաջխաղացումը կազմել է 8 կիլոմետր, հավելել է գեներալ-մայորը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, շարունակելով հարձակումը լայն ճակատով, հասել են Նովոդոնեցկոե-Նովոմայորսկոյե-Եգորովկա գիծ: Առաջխաղացումը եղել է 11 կիլոմետր»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։



Նման նյութեր