Էրդողանին վիրավորելու մեղադրանքով թուրք լրագրողը դատապարտվել է 2 տարի 4 ամիս ազատազրկման
Advertisement 1000 x 90

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով թուրք լրագրողը դատապարտվել է 2 տարի 4 ամիս ազատազրկման

Ստամբուլի 36-րդ առաջին ատյանի քրեական դատարանը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտել թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դատարանը, սակայն, հաշվի առնելով պատժի չափը և Քաբաշի՝ կալանքի տակ գտնվելու տևողությունը, պայմանականորեն ազատ է արձակել նրան։

Քաբաշի նկատմամաբ մեղադրանք էր առաջադրվել երկու՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» և «պետական պաշտոնյային (Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուին-խմբ․) վիրավորելու» հոդվածներով։ Լրագրողը, սակայն, մեղավոր է ճանաչվել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։

 



Նման նյութեր