Վեց փրկվածներ են հայտնաբերվել Իտալիայի կենտրոնական մասի այն հյուրանոցում, որը հայտնվել էր ձնահյուսի տակ: Այդ մասին հայտնել է Repubblica հրատարակությունը:
Մարդկանց տարհանման համար պատահարի վայր են ուղարկվել փրկարար ուղղաթիռներ:
Հունվարի 18-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի են ունեցել ստորգետնյա ուժգին ցնցումներ, ինչից հետո ձնահյուս է իջել Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում: Այն իր տակ է առել այն հյուրանոցը, որտեղ այդ պահին գտնվում էր 34 մարդ՝ 22 կենվորներ, ութ աշխատակիցներ եւ չորս հյուրեր:
Ողբերգության վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարները փլատակներից արդեն դուրս են բերել զոհվածների չորս մարմիններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: