Գյումրեցիներն ահազանգում են. մեկ պարկ ալյուրը` 18 հազար դրամ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Գյումրեցիներն ահազանգում են. մեկ պարկ ալյուրը` 18 հազար դրամ. hraparak.am

Մեզ են ահազանգել մի քանի գյումրեցիներ եւ բողոքում, որ այսօր Գյումրի քաղաքում 50 կիլոգրամանոց մեկ պարկ բարձրորակ ալյուրը վաճառում են 18 հազար դրամով, որն օրեր առաջ 13 հազար էր։

«Խանութներում շաքարավազ չի մնացել, էսօր 4 խանութ ու սուպերմարկետ եմ մտել` չկար, բայց ասացին, որ հնարավոր է ստանան։ Ասեմ, որ ձեթ էլ գրեթե չկար։ Հիմնականում մնացել են 1 լիտրանոց ձեթերը»։

Գյումրեցիները նաեւ փոխանցեցին, որ գյուղերում մեքենաներով ալյուրի մեկ պարկը վաճառում են 22 հազար դրամով` առիթից օգտվելով, որ որոշ գյուղացիներ քաղաք գնալու հնարավորություն պարբերաբար չեն ունենում։

hraparak.am