Մաքսիմ Գալկինին պատրաստվում են զրկել բոլոր պարգեւներից
Advertisement 1000 x 90

Մաքսիմ Գալկինին պատրաստվում են զրկել բոլոր պարգեւներից

Այն բանից հետո, երբ երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինը դեմ է հանդես եկել Դոնբասի ազատագրման հատուկ գործողության սկսմանը, նրանից երես են թեքել բազմաթիվ երկրպագուներ: Շուտով հայտնի դարձավ Արխանգելսկում Մաքսիմ Գալկինի մենահամերգը չեղյալ հայտարարելու մասին, որը պլանավորված էր մարտի 14-ին: Այնուհետեւ հեռուստահաղորդավարը երկիրը լքեց կնոջ եւ երեխաների հետ։ Նրանք գտնվում են Իսրայելում։ Աստղային զույգի շտապ մեկնումը շփոթեցրեց ժողովրդին, քանզի Պուգաչովայի եւ Գալկինի արարքը ռուսաստանցիներին ստիպեց լրջորեն կասկածել ընդմիշտ արտագաղթելու մեջ։

Եվ մինչ զույգը գտնվում է այլ երկրի տարածքում, հայտնի արտիստի քաղաքացիական դիրքորոշմամբ հետաքրքրվել են Պետդումայում: «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Եկատերինա Ստենյակինան հանդես է եկել առաջարկությամբ՝ զրկել արտիստների պետական պարգեւներից եւ պատվավոր կոչումներից, որոնք չեն պաշտպանել Ուկրաինայում հատուկ գործողության անցկացումը: Մի շարք ռուս աստղերի պահվածքը Արեւմուտքի հետ տեղեկատվական պատերազմի պայմաններում Ստենյակինան համեմատել է «նավակի անթույլատրելի ճոճման» հետ։ Պատգամավորի առանձին հիշատակման են արժանացել երկու անվանի արտիստներ՝ Մաքսիմ Գալկինը եւ Բորիս Գրեբենշչիկովը։

Ընդ որում, Գալկինի՝ արտասահմանում մնալու ցանկության մասին լուրերի ֆոնին հեռուստահաղորդավարը երկար օրերի ընթացքում առաջին անգամ վերջապես կապ է հաստատել անձնական միկրոբլոգի բաժանորդների հետ: «Ես պատրաստ եմ աշխատել», – ասել է շոումենը: Ամենայն հավանականությամբ, հայտնի կատակերգուն, այնուամենայնիվ, վերադարձել է Ռուսաստան, ինչը նշանակում է, որ Իսրայել ուղեւորությունն իսկապես կարճատեւ բնույթ էր կրում:

style.news.am