Թագուհու պաշտոնավարման պլատինե հոբելյանի տոնակատարության ժամանակ դքսուհիներին սպասվում է հանդիպում։ Քեյթ Միդլթոնը սկանդալից հետո չի պատրաստվում պարզել հարաբերությունները Մեգան Մարքլի հետ:
Արքայազն Ուիլյամի եւ Հարիի կանայք երբեք մտերիմ չեն եղել։ Մեգանը լրջորեն վիճել է Քեյթի հետ իր հարսանիքի նախօրեին եւ այդ ժամանակվանից բավականին չեզոք է շփվել նրա հետ: Կոնֆլիկտը վերստին սրվել է Օփրա Ուինֆրիի հեռուստաշոուի եթերում Սասեքսի դուքսի եւ դքսուհու սկանդալային բացահայտումներից հետո։
Այժմ նրանք բաժանում է օվկիանոսը։ Մեգանը արքայազն Հարիի եւ երկու երեխաների հետ բնակություն է հաստատել Կալիֆոռնիայում։ Սակայն փորձագետները կարծում են, որ արքայադուստր Դիանայի որդիների կանանց հանդիպում է սպասվում։ Շատերը ենթադրում են, որ Սասեքսի դուքսերը երեխաների հետ Մեծ Բրիտանիա կվերադառնան հունիսի սկզբին՝ գահին լինելու Եղիսաբեթ Երկրորդի 70-ամյակի տոնակատարությանը: Թագավորական կենսագիր Ինգրիդ Սյուարդը կարծում է, որ Քեյթը դրամա չի սարքի եւ կփորձի ընդհանուր լեզու գտնել բարեկամուհու հետ:
«Քեմբրիջի դքսուհին սիրալիր կլինի Մեգանի հետ։ Նրանց անպայման կլուսանկարեն գրկախառնված եւ համբուրվելիս։ Նա ստիպված կլինի․ սա աշխատանքի մի մասն է։ Նրա անձնական զգացմունքները պետք է հենց այդպիսին լինեն», – պարզաբանել է փորձագետը։
Այնուամենայնիվ, Ինգրիդը նշել է, որ արքայազն Հարիի կինը լուրջ հարված է հասցրել Քեյթին: Լրագրողուհու խոսքով՝ Քեմբրիջի դքսուհին դժվար թե կարողանա հոգու խորքում ներել նրան։
«Քեյթը չի մոռանա, թե ինչպես էր Մեգանը վերաբերում նրան։ Բայց նա գիտի, որ իմաստ չունի շարունակել թշնամանքը, երբ ամեն ինչ շտկելու հնարավորություն կա։ Պլատինե հոբելյանը հիանալի հնարավորություն է։ Եթե պահանջվի, Քեյթը կնպաստի Ուիլյամի եւ նրա եղբայր Հարիի հաշտեցմանը», – նշել է Սյուարդը։