Ասում են, որ վնասական սովորություններից ազատվելու լավագույն ձևը դրանց փոխարինումն է օգտակարներով:
Ներկայացնում ենք սովորություններ՝ արդյունավետ և ներդաշնակ զարգացման համար.
Անջատեք հեռուստացույցը:
Դադարեք ամեն օր «թափառել» սոցիալական ցանցերում:
Աշխատեք ամեն օր ծանոթանալ նոր մարդու հետ:
Հրաժարվեք ծխախոտից և ալկոհոլից:
Ամեն առավոտ ստիպեք Ձեզ զբաղվել ֆիզիկական վարժություններով:
Սկսեք Ձեր օրը առողջ սննդով:
Առավոտյան շուտ արթնացեք. առավոտյան ժամերը շատ ավելի արդյունավետ են աշխատելու համար:
Օրվա մեջ մեկ ժամ զբաղվեք ընթերցանությամբ:
Ամեն օր ժամանակ հատկացրեք օտար լեզու սովորելու համար:
Ամեն օր տրամադրվեք դրականին:
Օրական 5-10 րոպե զբաղվեք մեդիտացիայով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը