Ռուսական շոու բիզնեսի հայտնի կատարող Տիմատին նախօրեին խոսել է ռուսաֆոբիայի մասին, որը վերջերս հստակ երևում է ոչ միայն համացանցում, այլև իրական կյանքում։ Ռեփերի խոսքով՝ այսպես է նա հրաժեշտ տվել Instagram-ին,-գրում է «Peopletalk.ru» լրատվականը։
«Ես իմ կյանքում երբեք չեմ ամաչել ասել, որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ։ Ես ամբողջ սրտով սիրում եմ այս երկիրը, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում է հայտնվել։ Ինչպես ասում են՝ ծնողներին չեն ընտրում, այդպես է նաև հայրենիքի դեպքում։
Եվ եթե նույնիսկ մեզ ամբողջ աշխարհում հալածանք ու քաոս է սպասվում՝ ես չեմ դադարի ռուս լինելուց », – գրել է նա։
Ավելի ուշ ռեփերը բացատրել է, որ հենց այս գրառմամբ է ցանկանում հրաժեշտ տալ Instagram-ին, որը Ռոսկոմնադզորը կարգելափակի մարտի 14-ի գիշերը։