Բոուլինգը՝ երկարակեցության գաղտնիք
Advertisement 1000 x 90

Բոուլինգը՝ երկարակեցության գաղտնիք

ԱՄՆ-ի մի երկարակյաց բնակիչ հայտնել է, որ իր սիրելի խաղըъ բոուլինգն է իր երկարակեցության պատճառը, հայտնում է WHTM-TV-ն։

Փենսիլվանիա նահանգի Մեքանիկսբուրգ քաղաքի 101-ամյա բնակիչ Թիմ Թենջմանը շաբաթը մի քանի անգամ մասնակցում է մեծահասակների բոուլինգի մրցումներին։ Լինելով մրցաշարի ամենատարեց խաղացողը, նա ամենևին էլ մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում չէ:Ավելին՝ հաճախ զարմացնում է մրցակցին դիպուկ նետումներով: «Ես փորձում եմ մնալ աղյուսակի մեջտեղում, բայց ցանկանում եմ ավելի շատ միավորներ հավաքել»,- խոստովանել է տղամարդը:

Ամերիկացին հիշում է, որ սկսել է բոուլինգով զբաղվել ընկերների հետ, սակայն այժմ նրանցից վերջինն է, ով պարբերաբար խաղում է։ «Շատերը թոշակի են անցնում և պարզապես ոչինչ չեն անում, ինչը սխալ է: Բոուլինգը պահում է քեզ լլավ մարզավիճակում, և բոլորը կարող են դա անել ցանկացած տարիքում»,- ասում է Դեբի Սիկան, ով խաղում է նույն թիմում մեկ այլ երկարակյացի  հետ:

shantnews.am