Թենեսիում ուղտը փախել է կենդանաբանական այգուց և երկու տղամարդու սպանել
Advertisement 1000 x 90

Թենեսիում ուղտը փախել է կենդանաբանական այգուց և երկու տղամարդու սպանել

ԱՄՆ Թենեսի նահանգում ուղտը փախել է կենդանաբանական այգուց, հարձակվել և սպանել երկու տղամարդու։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, ուղտը կենդանաբանական այգու պարսպից դուրս է  փախել և տապալել 42-ամյա Բոբի Մեթինիին և 67-ամյա Թոմի Գաննին: Ականատեսները ոստիկանություն են կանչել, սակայն վերջինները Մեթինիին ու Գաննին հայտնաբերել են գետնին անգիտակից ընկած։

Դեպքի վայր են ժամանել նաև բուժաշխատողները։ Երբ տուժածներից մեկին տեղափոխել են շտապօգնության մեքենա, ուղտը հարձակվել է շերիֆի մեքենայի վրա, և նա ստիպված է եղել կրակել կենդանու վրա։

Մեթինին և Գաննը մահացել են վնասվածքներից։ Հայտնի չէ, թե ինչպես է ուղտը փախել։ Կենդանաբանական այգու աշխատակիցները ցավակցել են  զոհվածների ընտանիքներին, սակայն հրաժարվել են մեկնաբանել կատարվածը:

shantnews.am



Նման նյութեր