
Վերջին ամիսներին հանրության շրջանում մտավախություն կար, որ բանկերը չունեն/չեն ունենա բավարար քանակության ԱՄՆ դոլար հաճախորդներին սպասարկելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շաբաթների ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդները ակտիվորեն փոխարկում են իրենց խնայողությունները դոլարի։ Այս մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում։
«Իրողությունը հետեւյալն է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում բանկերն ավելի շատ դոլար են գնել իրենց հաճախորդներից, քան վաճառել։
Արդյունքում՝
2022թ-ի փետրվարի 10-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերն իրենց հաճախորդներից գնել են $583.3 մլն, վաճառել՝ $539.1 մլն, տարբերությունը՝ $44.2 մլն։ տարբերությունը կազմել է $44.2 մլն», -ասված է հաղորդագրությունում։