Հայտնի են հայ շախմատիստուհիների մրցակիցներն աշխարհի առաջնությունում
Advertisement 1000 x 90

Հայտնի են հայ շախմատիստուհիների մրցակիցներն աշխարհի առաջնությունում

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին շրջանի զույգերի ցանկը:

Առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:

Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ առաջին շրջանի առաջին պարտիաները` փետրվարի 11-ին:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք շախմատի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվելու է «նոկաուտ» համակարգով:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստուհի: