Նազելի Բաղդասարյանի «աննախադեպ ձեռքբերումները» մարզպետի պաշտոնում
Advertisement 1000 x 90

Նազելի Բաղդասարյանի «աննախադեպ ձեռքբերումները» մարզպետի պաշտոնում

Անցել է շուրջ չորս ամիս Նազելի Բաղդասարյանի Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո: Չնայած նրան, որ վերջինս խոստանում էր ասուլիս հրավիրել և ներկայացնել այս ընթացքում արձանագրված ձեռքբերումները՝ հանրությունը այդպես էլ անհաղորդ է մնացել վերջիններից: Բաղդասարյանը, կարծես, ժամանակ է ձգում` չցանկանալով կիսվել շիրակցիների հետ, թե այդ ինչ հսկայական ձեռքբերումներ է հասցրել արձանագրի չորս ամսում:

Իրականությունը, սակայն, այն է, որ եթե ձեռբքերումներ անգամ եղել են, ապա դրանք միանշանակ վերաբերվում են հենց Բաղդասարյանին և վերջինիս մտերիմ շրջապատին: Դիցուք՝ Նազելի Բաղդասարյանը ավագանու անդամ ընկերուհուն մարզպետարանում պաշտոնի է նշանակել։ Խոսքը՝ Քնարիկ Հարությունյանի մասին է։ Քնարիկ Հարությունյանը Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Ցայգ» ՀԸ աշխատակից էր, հետո Բաղդասարյանի օգնականը՝ ԱԺ-ում։ Ավելի ուշ հենց Բաղդասարյանի ջանքերով ներառվեց ՔՊ-ի ավագանու ցուցակում։ Նա էր «Բալասանյան դաշինքի» ներկայացուցչի հետ կոալիցիոն համագործակցության հուշագրի տակ ստորագրողը։ Շիրակի մարզպետը իր ընտանիքի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող Կարեն Մանուկյանին կարողացավ նշանակել տալ փոխմարզպետի պաշտոնում։ Հավելենք նաև, որ Գյումրու ավագանու անդամների մեծ մասն էլ կապ ունեն Նազելի Բաղդասարյանի հետ։ Վերջինիս եղբայրն ու մյուս ընկերուհին ևս ավագանու անդամներ են։ Նազելի Բաղդասարյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արթուր Նաջարյանը ևս նշանակվել էր մարզպետի խորհրդական։

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք մտնելուց տեղեկանում ենք ոչ թե Բաղդասարյանի բուռն գործունեության արգասիքներին, այլ եղանակի տեսությանը, փակ ճանապարհների մասին տեղեկությանը, տոնական համերգների երգացանկը, ցուցահանդեսիներին: Մի խոսքով, կա ամեն բան, բացի Նազելի Բաղդասարյանի խոստացած մեծ ձեռքբերումներից: Հարց է առաջանում` իսկ գուցե դրանք ամեն դեպքում չկա՞ն…

lurer.com



Նման նյութեր