Արդեն ամիսներ շարունակ անգամ մինչ Քիմ Քարդշյանի հետ պաշտոնապես ամուսնալուծվելը Քանյե Ուեսթը հրապարակայնորեն ծաղրում էր Փիթին՝ Քիմի նոր սիրելիին, մենակաբնություններ թողնում համացանցում, ինչին այս անգամ անտարբեր չմնաց Դևիդսոնը։
«Հեյ, Փիթն է կարող ես մեկ վայրկյան հանգստանալ, առավոտյան ժամը 08։00 է ընդամենը․ Քիմը իսկապես լավագույն մայրն է, ում կարող էիր հանդիպել, ես այլևս չեմ թողնի, որ նրա հետ այսպես վարվես, գրողը տանի, մեծացիր»,-գրել է Դևիդսոնը։
Երկխոսության ընթացքում Քիմի նախկին ամուսին Քանյեն հարցնում է, թե որտեղ է գտնվում դերասանը, ինչին նա պատասխանում է. «Քո կնոջ հետ անկողնում»։
Ի զարմանս բոլորի՝ Քանյեն շատ հանգիստ է պատասխանում այս նամակին՝ ասելով. «Ուրախ եմ, որ դուրս ես գրվել հոսպիտալից և վերականգնվել ես»։