Վատ քունը կարող է հանգեցնել քաշի հետ կապված խնդիրների եւ ճարպակալման, հավաստիացրել է սննդաբան Սամանթա Քասետին։
Ինչպես գրել է Today.com-ը, բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ ակնհայտ կապ գոյություն ունի քնի եւ սննդային վարքագծի միջեւ։ Քնի բարելավման վերաբերյալ խորհրդատվություններից հետո հետազոտություններից մեկի մասնակիցների մոտ շաքարի օրական օգտագործումը նվազել է միջինը 10 գրամով։
«Այնպես որ, քնի տեւողության (որը, միեւնույն է, ավելի քիչ է եղել, քան խորհուրդ է տրվում) անգամ աննշան ավելացման դեպքում նրանց սննդի որակն էապես լավացել է»,- նշել է Քասետին։
Այլ հետազոտություններ նույնպես ցույց են տվել, որ քնատության դեպքում առողջ սնունդը պակաս գրավիչ է թվում, իսկ քաղցրեղենների հանդեպ հակումը կամ մի բան ծամելու ցանկությունը հաղթահարելը շատ ավելի է դժվարանում։ Բացի այդ, քնի պակասը սաստկացնում է քաղցի զգացողությունը, ինչը նույնպես նպաստում է կայուն քաշի պահպանմանը։
«Երբ դուք բավականաչափ չեք քնում, ավելի շատ եք քաղցած զգում գրելին հորմոնի մակարդակի աճի պատճառով,- հավաստիացրել է Քասետին։- Միեւնույն ժամանակ, լեպտինի ցածր մակարդակի պատճառով ավելի շատ ժամանակ է պահանջվում կշտանալու համար»։