«Հույս ունեմ՝ այն ուղեւորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի»․ «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ
Advertisement 1000 x 90

«Հույս ունեմ՝ այն ուղեւորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի»․ «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ

Երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2022» մրցույթին, նոր գրառում է արել` նշելով, որ վերջին օրերին շատ ջերմություն ու աջակցություն է ստացել հետեւորդներից։ Նա վստահություն է հայտնել, որ այդ ջերմությունն ու աջակցությունն ուժեղացնելու ու ոգենշչելու են իրեն ու թիմին։

«Շատ ուրախ եմ իմ էջերում նոր հետևորդների տեսնել, հույս ունեմ, որ այն ուղևորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի:

Անկեղծ լինեմ, որպես երիտասարդ հեղինակ-կատարող՝ այս ակտիվությունը, նամակներն ու բարեմաղթանքներն ինձ համար մի փոքր անսովոր են, բայց շատ հաճելի են:

Հիմա Առաջին ալիքի թիմի հետ աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը շատ շուտով կհանձնենք ձեր դատին»,- նշել է Ռոզա Լինը։