«Խնդրում եմ, դադարիր այդպես խոսել»․ Քիմ Քարդաշյանը «բացահայտել» է Քանյե Ուեսթի սուտը
Advertisement 1000 x 90

«Խնդրում եմ, դադարիր այդպես խոսել»․ Քիմ Քարդաշյանը «բացահայտել» է Քանյե Ուեսթի սուտը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին զայրացրել են նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի խոսքերն այն մասին, թե ինքը ռեփերին թույլ չի տալիս հանդիպել երեխաների հետ։

«Սա ամրացված էր դստերս պայուսակին, երբ ինձ նախորդ շաբաթ «թույլ տվեցին» տեսնել նրան»,- Նորթի դպրոցական պայուսակը պատկերող լուսանկարի մեկնաբանություններում գրել է Քանյեն։ Պայուսակի վրա Քիմի, Քանյեի ու այլմոլորակայինի կերպարով նշաններ էին ամրացված։ «Ահա թե ինչու եմ ես այդպես պայքարում իմ ընտանիքի համար։ Ես ծրագրում եմ նրանց պաշտպանել ցանկացած գնով»,- հայտարարել է ռեփերը։

«Խնդրում եմ դադարիր այդպես խոսել։ Չէ՞ որ դու այսօր առավոտ եկել ես ու երեխաների դպրոց տարել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Քիմը։

Ավելի վաղ Քանյե Ուեսթն Ինստագրամում ծավալուն հրապարակում էր արել՝ հայտարարելով, որ անհանգստանում է երեխաների համար այն պատճառով, թե ինչպես է Քիմը դաստիարակում նրանց։ Առիթ էր դարձել նրա ավագ դստեր՝ Նորթի նոր տեսանյութը, որը վառ դիմահարդարմամբ երգ էր կատարում այն մասին, որ սիրահարված է էմո աղջկա։