Ավստրալացի դայվերն ընկերացել է շնաձկան հետ
Advertisement 1000 x 90

Ավստրալացի դայվերն ընկերացել է շնաձկան հետ

Ավստրալիայի Պորտ-Մակուորի քաղաքում ապրող դայվերն ընկերացել է շնաձկան հետ, որը թույլ է տալիս իրեն գրկել: Այդ մասին գրում է Buzzfeed-ը:

Ռիկ Անդերսոնը, որը պարապմունքներ է անցկացնում դայվինգի սեփական դպրոցում, առաջին անգամ շնաձկանը գրկել է յոթ տարի առաջ, որպեսզի իր ուսանողներին ցույց տա, որ կենդանիները կարող են սիրալիր լինել:

Անդերսոնի խոսքով՝ այն ժամանակվանից ձկան հետ այնպիսի հարաբերություններ են հաստատվել, որ շնաձուկն ինքն է սուզվելու ժամանակ դեպի Ռիկը լողում գրկախառնվելու համար:

Անդերսոնը նախազգուշացնում է, որ, չնայած շնաձկան հնարավոր բարեհամբուրությանը, անհրաժեշտ է զգուշություն պահպանել: «Դրանք վայրի կենդանիներ են, և նրանք զգացնել կտան, եթե չեն ցանկանում, որ իրենց դիպչեն»,- ասել է նա: