Բելառուսի նախագահի կինը՝ Գալինա Լուկաշենկոն, հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցների տակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանրապետության առաջին տիկինը ներառվել է Ռուսաստանի և Բելառուսի 15 անձանց ցուցակում, որոնց դեմ ԱՄՆ-ը երեքշաբթի օրը՝ մարտի 15-ին, պատժամիջոցներ է սահմանել։
Գալինա Լուկաշենկոն 67 տարեկան է, նա ամուսնացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ 1975 թվականին և մինչ օրս պաշտոնապես ամուսնացած է նրա հետ։ Հանրապետության ղեկավարը և Գալինան ունեն երկու ընդհանուր երեխաներ՝ Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոները։ Առաջին տիկինը յոթ թոռնիկների տատիկ է։