Լոնդոնում մի խումբ երիտասարդներ գրավել են ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի առանձնատունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լոնդոնում մի խումբ երիտասարդներ գրավել են ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի առանձնատունը

Լոնդոնում մի խումբ զավթիչներ գրավել են ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկային պատկանող առանձնատունը։ Նրանք պատշգամբում կախել են Ուկրաինայի դրոշը և պաստառ՝ «Այս տունն ազատագրվել է» գրառմամբ։ The Guardian-ը գրում է, որ գիշերը ժամը մեկին մոտ չորս երիտասարդներ մտել են Սիթիի կենտրոնում գտնվող տուն։ Նրանք հայտարարել են, որ «առանձնատունը պատկանում է ուկրաինացի փախստականներին»։

Դեպքի վայր է կանչվել ոստիկանություն։ Հրատարակությունը գրում է, որ ոստիկանները փորձել են բարձրանալ աստիճաններով, սակայն այն բանից հետո, երբ զավթիչները փակել են նրանց ճանապարհը, կռունկ են կանչել։

The Guardian-ը գրում է, որ երիտասարդներից մեկը Press Association-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ինքը Լիտվայի քաղաքացի է։ Նրա խոսքով՝ ինքը և իր ընկերները զգում են, որ Վլադիմիր Պուտինը սպառնալիք է նաև իրենց երկրի համար։



Նման նյութեր