Նախօրեին համացանցում տարածվել էր տեղեկատվություն այն բանի վերաերյալ, թե Բելլա Հադիդը իր առաջին պլաստիկ միջամտությունը կատարել է 14 տարեկանում։ Այս մասին մոդելը անկեղծացել է հարցազրույցի ժամանակ։
«Ես միայն զղջում եմ իմ վիրահատության համար, որը ես կատարել եմ 14 տարեկանում, այժմ մարդիկ կարծում են, որ իմ դեմքը հիմնովին փոխված է մի չնչին քթի վիրահատության պատճառով․ եկեք համաձայնվենք, որ դուք էլ նույնը չեք եղել 13 տարեկանում ու հիմա։ Խոսք չի կարող գնալ ֆիլլերների մասին, ես դրա դեմ ոչինչ չունեմ, պարզապես դա ինձ համար չէ»։
Այս խոսքերից հետո մոդելի երկրպագուները սկսեցին հարձակումներ գործել Բելլաի մոր՝ Հոլանդա Հադիդի դեմ։
Շատերը խոսում էին այն մասին, որ 14 տարեկանում աղջիկը չեր կարող դիմել պլաստիկ միջամտության առանց ծնողի թույլատրության։
Երկրպագուները Հոլանդա Հադիդի թվիթերյան պատին թողել են իրենց մեկնաբանությունները․
«Կարող եմ գրազ գալ, Հոլանդան է գլխավոր պատճառը ինչու է Բելլան ցանկացել վիրահատել քիթը»։
«14 տարեկանում չի կարելի դիմել րինոպլաստիկայի իսկ Հոլլանդային չի կարելի մայր լինել»։
«Նա անգամ չէր էլ հասցրել մեծանալ, իսկ դուք նրան թույլ եք տվել պարկել դանակի տակ»։