Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին
Advertisement 1000 x 90

Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

«Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին», – այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չենք միանա այդ պատժամիջոցներին, քանի որ մեզ համար առաջնահերթը վրացական պետության և վրաց ժողովրդի շահերի պաշտպանությունն է։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին», – հայտարարել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքի» ղեկավարի խոսքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեմ միանալու պահանջը հիմնական ներկայացնում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումը։

Պատերազմի կուսակցությունն ի դեմս Ազգային միացյալ շարժման իր սադրիչ գործողություններով ոչ միայն պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, այլև պահանջում է որպեսզի Վրաստանը միանա ռազմական գործողություններին։ Ազգային միացյալ շարժման այդ սադրիչ արշավին միանում են նաև նրանց օտարերկրյա լոբբիստները, որոնք ևս կոչ են անում վրացական իշխանություններին միանալ պատժամիջոցներին», – հայտարարում էր Կոբախիձեն։