Ֆլորիդայի բնակիչը, որը ձերբակալվել է արագության գերազանցման համար, մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` ասելով, որ նրա պատճառով է ստիպված եղել իրավախախտում գործել: Այս մասին հայտնում է New York Post-ը։
Ֆլեգլեր շրջանում ոստիկանները ձերբակալել են տղամարդուն՝ 80 կմ/ժ արագությամբ վարելու համար, մինչդեռ ճանապարհին թույլատրելի արագությունը 50 կմ/ժ էր: Տեսանյութում երևում է, որ տղամարդն իր իրավախախտման համար մի քանի պատճառ է բերել, այդ թվում՝ այն, որ մեքենան նոր է ստացել և փորձում է այն դուրս բերել «սպորտային ռեժիմից»։ Սակայն քանի որ վարկածներից և ոչ մեկը արժանահավատ չի ստացվել, տղամարդը կատարվածի մեջ մեղադրել է Պուտինին։
«Ես հենց նոր իմացա, որ Պուտինը պատրաստվում է միջուկային պատերազմ սկսել ամբողջ աշխարհի դեմ, և ես փորձում էի տուն հասնել՝ պարզելու, թե ինչ է կատարվում»,- ասել է տղամարդը՝ բացատրելով իր իրավախախտման դրդապատճառները։